Բաժիններ՝

Եթե ոչնչի չարվի, Հայաստանը վատ վիճակում է հայտնվելու. Էդվարդ Սանդոյան

Մաքսային միությանն անդամակցելուց հետո դժվար է ասել, թե որքան կթանկանան Հայաստանում ապրանքները, բայց որ երրորդ երկրներից ներկրվող ապրանքների գծով թանկացում է լինելու, դա միանշանակ է: Նման տեսակետ հայտնեց Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը՝ 168.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որքանով է հավանական, որ ՄՄ-ին անդամության պատճառով ՀՀ-ում հավելյալ թանկացումը կլինի 1.5%:

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը երեկ հայտարարել էր, որ կատարված հաշվարկի արդյունքում պարզվել է՝ որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ապրանքների հավելյալ գնաճը կարող է լինել մոտ 1.5%, եթե բոլոր ներկրվող ապրանքները շարունակեն ներկրվել նույն երկրներից:

Է.Սանդոյանը նշեց, որ Հայաստանը պետք է կարողանա օգտագործել Մաքսային միության առավելությունները, որի համար երկրում պետք է իրականացվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ գործարար միջավայրի բարելավում և այլն, պետք է մշակել խաղի կանոններ և օգուտ քաղել իրավիճակից: Ըստ նրա՝ եթե ոչնչի չարվի, ինչպիսին սովորաբար մեր երկրի վարվելակերպն է, ՀՀ-ն վատ վիճակում է հայտնվելու:

«Հակված եմ հավատալու նախարարին. եթե հաշվել են, չի բացառվում, որ այդպես է: Բայց պետք է ավելի լուրջ խնդիրների մասին մտածել, թե չէ բոլորը խոսում են հետևանքների մասին: Մեր մոդելն արդյունավետ չէ, մրցակցային չէ երկիրը»,- ասաց Է.Սանդոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս