Արցախցի խորհրդարանականը Օքսֆորդում խոսել է բանակցային գործընթացում ԼՂՀ-ն՝ որպես լիիրավ կողմ վերականգնելու մասին

«Միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների ազդեցությունը ղարաբաղյան հիմախնդրի կարգավորման վրա» խորագրով խորհրդաժողովը կազմակերպել էր, «Երկխոսություն, անալիզ եւ հետազոտություն կենտրոն»,-ը (LINKS) եւ Ռուսաստանի, Եվրասիայի հետազոտության կենտրոնը:

Խորհրդաժողովում Արցախի Հանրապետությունը ներկայացրած ԼՂՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նշված միջոցառման գրեթե բոլոր մասնակիցների ելույթների ուղղվածությունը կայանում էր ադրբեջանա-ղարաբաղյան խաղաղ կարգավորման այլընտրանքայնությանը բացակայության մեջ: Զեկուցողները բազմիցս ընդգծել են, որ առանց փոխվստահության մթնոլորտի ձևավորման, անհնար է ակնկալել որևէ առաջընթաց բանակցային գործընթացում:

Իրենց հերթին հայկական կողմերի ներկայացուցիչների ելույթներում նշվել էր՝ անհապաղորեն ԼՂՀ-ի՝ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին որպես լիիրավ կողմ վերականգնելու, Ադրբեջանի կողմից ներկայիս ապակառուցողական քաղաքականությունից հրաժարվելու, նախկինում ձեռք բերված համաձայնագրերի պահանջների՝ մասնավորապես, հրադադարի և հրադադարի ռեժիմի ամրապնդման համաձայնագրերի պահպանման անհրաժեշտության մասին:

Ցավոք, միջոցառմանը հաջորդած՝ ադրբեջանական կողմի հերթական սադրանքը՝ կապված ԼՂՀ ԶՈՒ՝ ադրբեջանա-ղարաբաղյան զինված ուժերի շփման գծում ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետ, հերթական անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը մտադիր չէ հրաժարվել իրավիճակի սրումից:

Անդրադառնալով լրատվամիջոցներում տեղ գտած՝ միջոցառման մասնակիցների ձևաչափի խախտման մասին տեղեկություններին՝ Ս. Ղազարյանը նշեց, որ ադրբեջանական կողմի և ադրբեջանամետ որոշ շրջանակների փորձերը՝ իրականությունը ներկայացնել ցանկացածի տեղ, զուրկ են որևէ հիմքից:

Մասնավորապես, անդրադառնալով միջոցառման կազմակերպիչներից մեկի՝ Դեննիս Սամմութի՝ «Նույն մեդալի երկու կողմերը» հրապարակմանը, որում հեղինակը փորձել էր ադրբեջանական կողմի՝ հակամարտությունը որպես միջհամայնքային ներկայացնելու ցանկությունը իրականացնել, արցախցի խորհրդարանականը նշեց, որ նման փորձեր վերջին տարիներին ձեռնարկվել են բազմիցս.

«Նման քայլերն անհեռանկարային և ծայրաստիճան ապակառուցողական են՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսության գործընթացի հաստատման ճանապարհին: Հրապարակման մեջ տեղ գտած որոշ ձևակերպումներ խեղաթյուրում են միջոցառման ձևաչափը, վտանգի տակ են դնում և ստվեր նետում բազմաթիվ կառույցների օգտակար և կառուցողական նախաձեռնությունները, որոնք ուղղված են հակամարտության համատեղ լուծման ուղիների որոնմանը»,-եզրափակեց Սերգեյ Ղազարյանը:

artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս