ՎՊ հաշվետվությունը ԱԺ հաստատմանը կներկայացվի դեկտեմբերի առաջին քառօրյայում
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2015 թ-ի գործունեության տարեկան ծրագիրը: Այն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը և առաջարկվել է ԱԺ հաստատմանը ներկայացնել առաջիկա քառօրյայում՝ դեկտեմբերի 1-4-ը: Ամենայն հավանականությամբ, այս քառօրյա նիստերի օրակարգում վերջապես կընդգրկվի ՎՊ 2013թ. զեկույցը, որը մանրակրկիտ քննարկվեց ԱԺ բոլոր հանձնաժողովներում և արդեն 4-5 ամիս սպասում է լիագումար նիստում քննարկմանը:
Հաջորդ տարի ՀՀ Վերահսկիչ պալատըկստուգի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրված դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջետային միջոցների օգտագործումը, այդ թվում՝ կենսաթոշակային իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացման գործընթացին աջակցությունը:
ՎՊ-ի 2015 թ-ի գործունեության տարեկան ծրագիրը բավականին ընդգրկուն է: Ըստ դրա՝ ՎՊ-ն արտաքին աղբյուրներից ստացված միջոցների ծախսման արդյունավետության ստուգումներ է իրականացնելու ՀՀ առողջապահության նախարարությունում և «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում, ՀՀ բնապահպանության նախարարությունում (առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում, առողջապահական համակարգի հզորացում, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր, սեզոնային գրիպի համաճարակաբանական ցանցի հիմնում և արձագանքում), ՀՀ բնապահպանության նախարարությունում (Հարավային Կովկասի տարածաշրջանում բնապահպանականդրամաշնորհային ծրագիր, Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով), «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ հիմնարկում, ՀՀ դատական համակարգում, ՀՀ գլխավոր դատախազությունում, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության՝«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»ՓԲԸ-ում («Գյումրի-2» ենթակայանի վերականգնման ծրագիր, էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիր), նաև Հայաստանիվերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում:
Ստուգումներ կիրականացվեն նաև ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկում և «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամում», «ՀՀ-ում կարգավորիչ գիլյոտին»ծրագրում, Ալ.Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի և Ա.Խաչատրյանի անվան համերգասրահի դահլիճների տեխնիկական վերազինման վարկային ծրագրում, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեում, «Հայջրմուղկոյուղի» ընկերությունում և այլն: Կստուգվի նաև Հայաստանում դեղերի շրջանառությանօրինականությունն ու արդյունավետությունը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և այլն: