
Ռուսաստանը Չինաստանին վաճառել է C-400 «Տրիումֆ» նորագույն զենիթա-հրթիռային համալիրներ. աղբյուր

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ «Ռոսօբոռոնէքսպորտը» Չինաստանի ՊՆ-ի հետ պայմանագիր է ստորագրել C-400 «Տրիումֆ» նորագույն զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) մատակարարման շուրջ: Այս մասին թերթին հայտնել է ՌԴ ՊՆ-ում ու ռուսական ռազմարդյունաբերական համալիրում նրա աղբյուրները:
Թերթի տվյալներով՝ պայմանագիրը ստորագրվել է աշնան սկզբին, այն իրենից նախատեսում է Չինաստանին С-400-ի առնվազն 6 դիվիզիոնի մատակարարում: Գործարքը գնահատվում է ավելի քան 3 միլիարդ դոլար: «Ռոսօբոռոնէքսպորտը» դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: