Հունվարի մեկից կբարձրանան նպաստների չափերը

Ըստ ԼՂՀ կառավարության համապատասխան որոշման՝ եկող տարվա հունվարի մեկից կբարձրանան ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասակցելու հետևանքով զիվորական ծառայողական պարտականության կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող պետական նպաստների չափերը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանը մանրամասնեց, որ պետության կողմից այդ երեխաներին տրվող 21000 դրամի փոխարեն եկող տարվա հունվարից նպաստի չափերը կբարձրանան՝ հասնելով 42000 դրամի։

Տեսանյութեր

Լրահոս