Վճռաբեկ դատարանը մերժել «Հարսնաքարի» գործով ամբաստանյալների, տուժողների և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը

Վճռաբեկ դատարանը որոշել է մերժել «Հարսնաքարի» գործով ամբաստանյալների, տուժողների և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը վարույթ ընդունելը:

Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքը ներկայացրած անձանց կողմից չի հիմնավորվել, որ բողոքարկված դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է հիշատակված որոշումներում դրան տրված մեկնաբանությանը, ինչպես նաև, որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

Հիշեցնենք, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. մարտի 24-ի դատավճռով Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը և Գարիկ Մարգարյանը մեղավոր էին ճանաչվել՝ դատապարտվելով 12 տարի ժամկետով ազատազրկման և տուգանքի 100.000 դրամի չափով: Վերաքննիչ դատարանը կողմերի բողոքների քննության արդյունքում որոշել էր դրանք մերժել՝ օրիանական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի վճիռը:

Տեսանյութեր

Լրահոս