Բաժիններ՝

Հավի մսի օգտագործման սարսափելի հետևանքները

Հավի մսից կարելի է ձեռք բերել բազմաթիվ վիրուսներ: Aroxj.am-ի փոխանցմամբ՝ այս եզրակացության են եկել Բրիտանիայի առողջապահության նախարարության մասնագետները: Համաձայն ուսումնասիրության, հավի մսի վրա կան բազմաթիվ մանրէներ, որոնք լվացման արդյունքում չեն մարքվում և մանէրեները իրենց «կյանքը շարունակում են» դիպչողի ձեռքերի կամ սպասքի վրա: Համաձայն վիճակագրության, սուպերմարկետներում վաճառվող յուրաքանչյուր 20 հավից 16-ը կրում է վտանգավոր մանրէներ՝ պաթոգեններ ու կամպիլոբակտերներ:

Այսպիսով` մասնագետները խորհուրդ են տալիս հավի միսը օգտագործելուց առաջ սառեցնել այն, որպեսզի պաթոգեններն ու մանրէները մահանան: Այլ պարագայում, ըստ մասնագետների, ինչը որ դիպեց հավի մսին, կդառնա մանրէների փոխանցման աղբյուր: Արդյունքում 2-5 օրվա ընթացքում այն զգացնել կտա՝ ստամոքսի խանգարումների, աղիքային գրգռման տեսքով: Սակայն սրանք դեռ «ծաղիկներ են»: Ըստ մասնագետների, այն կարող է հղիների մոտ հանգեցնել վիժման, իսկ մանկահասակ երեխաների դեպքում կարող են մահվան դեպքեր գրանցվել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս