Բաժիններ՝

Զեկույց մարդու իրավունքների վիճակը ՀՀ նարկոլոգիական բուժհաստատություններում 2013թ.

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ռազմավարական նպատակներից է  փակ և կիսափակ հաստատություններում (նարկոլոգիական բաժանմունքներ, հոգեբուժարաններ, քրեակատարողական հիմնարկներ և այլն) մարդու իրավունքների պաշտպանությունը: Փակ և կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի ուսումնասիրության, խախտումների բացահայտման և վերականգնման, դրանց կանխարգելմանն ուղղված առաջարկությունների մշակման և օրենսդրական լուծումներ տալու նպատակով կազմակերպությունը պարբերաբար իրականացնում է մարդու իրավունքների մոնիթորինգ:

Սույն զեկույցում ամփոփված են  ՀՀ նարկոլոգիական հաստատություններում 2013 թ. իրականացված մոնիթորինգի արդյունքները, թմրամիջոց գործածող  անձանց իրավունքները կարգավորող օրենսդրությունը: Մոնիթորինգն իրականացվել է 2013 թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում, 6 մոնիթորների կողմից, ՀՀ առողջապահության նախարարությունից, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզպետարաններից և հաստատության տնօրեններից ձեռք բերված համաձայնության  հիման վրա: Դիտարկվել են հետևյալ նարկոլոգիական հաստատությունները. Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր, «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, ՀՀ ԱՆ նարկոլոգիական հանրապետական կենտրոն Զեկույցում ներկայացված են  առաջարկություններ՝ ուղղված թմրամիջոց գործածող անձանց տրամադրվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը: Զեկույց՝ այստեղ.

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս