
Հայ-թուրքական սահմանին սահմանախախտ է ձերբակալվել. news.am

news.am-ը գրում է. Հայ-թուրքական սահմանին ձերբակալվել է Իրանի քաղաքացի, ով մտադրվել էր ապօրինի հատել պետական սահմանը: ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ վարչությունը հայտնում է, որ իրավախախտի ինքնությունը պարզվել է:
ԱԴԾ ՍՎ-ի հաղորդագրությունում մասնավորապես ասված է.
«Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությանը պետական սահմանի պաշտպանության գործում իրենց ուժերի սահմաններում կամավոր հիմունքներով օգնություն են ցուցաբերում տեղի բնակիչները, որոնք միավորված են ժողովրդական կամավորական դրուժինաներում:
Շնորհիվ զգոնության, վճռականության եւ ընկերական փոխօգնության՝ ձերբակալվում են պետական սահմանը, սահմանային ռեժիմը եւ պետական սահմանի ռեժիմը խախտողները:
Այսպես, նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի մարզի Գտաշեն գյուղի բնակիչ Արմեն Է.-ն անհայտ անձի է հայտնաբերել, որը հետաքրքրվում էր՝ ինչպես անցնել հայ-թուրքական սահմանի կողմ:
Արմենը, լինելով կամավորական դրուժինայի անդամ, հաղորդել է սահմանապահ ջոկատին եւ միայնակ փորձել ձերբակալել իրավախախտին: Անհայտ անձը փորձել է փախչել դեպի պետական սահման:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: