Բաժիններ՝

«Թող գնաճը լինի մի քիչ ավել, բայց մարդկանց եկամուտները ավել լինեն». Միքայել Մելքումյան

«Այս գործընթացին միանալու այլընտրանք չլինելը հստակ պայմանավորված է ՀՀ-ի անվտանգության և ինչու չէ՝ Ղարաբաղի հարցի խնդրի ապահովմամբ: Տնտեսական օգուտների մասով՝ կան տարբեր հաշվակրներ՝ և՛ օգուտների, և՛վնասների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

Ըստ նրա՝ Ռուսաստանի տնտեսության նկատմամբ պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա կունենան էական ազդեցություն և արդեն իսկ ունեն:

Մ. Մելքումյանը նկատեց, որ դեպի ռուսական շուկա մեր արտահանումներն արդեն կրճատվել էին. «Մեր արտահանման տեմպերը ներմուծման տեմպերից արդեն դանդաղել են: Ուրեմն՝ մեր արտահանման տեմպն այսօր (հոկտեմբերը ներառյալ) դանդաղել է ներմուծման տեմպերից: Եթե դուք մտնեք Ազգային վիճակագրական ծառայության կայք, 2013 թվականի արտահանումը նշված է 1 միլիարդ 480 միլիոն դոլար: Եթե դուք նայեք բյուջետային ուղերձը, հստակ նշված է՝ 1 միլիարդ 637 միլիոն:

Ո՞ւր է կորել արտահանման այդ 150  միլիոն դոլարը: Դա Հայաստանի համար լուրջ թիվ է: Որպեսզի նոյեմբեր, դեկտեմբերը մենք լրացնենք, մեզ առնվազն պետք է 150 միլիոն դոլար ամեն ամիս աճ, բայց հիմա չի լինի այդ աճը: Այդ արտահանողներն արդեն իսկ վնասներ կրել են՝ կապված այս փոխարժեքի հետ, ներկրողները հիմա տուժում են, որովհետև եթե դու ապրանք ես բերել, դրամով վաճառեցիր այդ նույն ծավալի դոլար չես կարող առնել, որ նորից գնաս ապրանք բերես: Արդյունքում, անպայման գնաճ է լինելու, և արդեն կա մեզ մոտ»:

Կարդացեք նաև

Մ.Մելքումյանի առաջարկը հետևյալն է՝ հստակ գնալ մարդկանց եկամուտների ավելացման ճանապարհով. «Ոչինչ, թող գնաճը լինի մի քիչ ավել, բայց մարդկանց եկամուտները ավել լինեն: Դա աշխարհում փորձված մեխանիզմ է:

Մենք պետք է արտահանողներին չհակադրենք մարդկանց սոցիալական խնդիրներին: Դրա համար պետք է կառավարությունը մեզ ավելի շատ ականջալուր լինի»:

Մ.Մելքումյանը նշեց նաև, որ դոլարը որոշակիորեն կայունանալու է. «Բայց պետք է ասեմ, որ եվրոյի և դոլարի թուլացումը այդ երկրների քաղաքականությունն է՝ արտաքին շուկաներում իրենց ապրանքներն իրացնելու: Եվրամիությունը չի նեղվում, որ եվրոն դոլարի նկատմամբ անկում է ապրում և հակառակը: Իսկ Միացյալ նահանգների դոլարի ուժեղացումը ոչ միայն տնտեսկան աճի արդյունք էր, այլև նրանց ճիշտ քաղաքականության»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս