Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան հետնամասի անիվներով հայտնվել է ջրանցքում
Նոյեմբերի 27-ին, ժամը 17.31-ին ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղից Արփա լիճ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է ջրանցքում ( մոտ 0,5 մ խորությամբ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ամասիա – Բերդաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «ԳԱԶ-3110» մակնիշի 07ԼՍ081 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Հ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և հետնամասի անիվներով հայտնվել ջրանցքը, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն