Մրցութային հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Բազարչյանը ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի համար դիմողների թվի շուրջ 4,5 անգամ ավելացումը պայմանավորեց վստահության խնդրով։ «Հասարակական կազմակերպությունները շատ հեշտ են միմյանց հետ կապվում, և տեղեկատվությունը շատ արագ է փոխանցվում»,- նշեց պարոն Բազարչյանը։
Փոխվարչապետին զեկուցվեց, որ ջրամատակարարման ցանցի վերանորոգման աշխատանքների եւ եղանակային պայմանների պատճառով դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել քաղաքի մի շարք երկրորդային` հատկապես, գրունտային ծածկով փողոցներում: Քաղաքապետը եւ ծրագրի պատասխանատուները վստահեցրեցին, որ ներկայումս իրավիճակի կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում:
«Ոչ մի պատերազմ էլ չի լինի Ղրիմում. ակնհայտ էր, որ Ռուսաստանն իր խաղն է ունենալու, որի մի մասն էլ կազմելու է Ղրիմը: Ռուսաստանը նախապես թելադրում է իր նախապատվությունները, մինչ կոնֆլիկտի լուծումը »,- «Մեդիա կենտրոնի» փոխանցմամբ՝ ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ի դեպ, այս ծրագրի շրջանակում ևս 2 շենք էլ կառուցվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, և այնտեղ ևս քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները կապահովեն բնակիչների համար անհրաժեշտ պայմանները: Իսկ բնակարանների շահագործման հանձնելուց հետո մենք այստեղ նաև տրանսպորտային նոր երթուղիներ կավելացնենք:
Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Իգոր Գորբուլը:
Միաժամանակ Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանցավոր լռությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի բարեկամ ժողովրդի դեմ ուժի կիրառման սպառնալիք ներկայացնելու փաստի կապակցությամբ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է audiobook.am կայքի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հասկացել են, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն դեմ են Սերժ Սարգսյանի հրաժարականին, բայց կողմ են Տիգրան Սարգսյանի հրաժարականին: Ու, որ հանկարծ չստացվի, որ ՀԱԿ-ի ու ԲՀԿ, ՀՅԴ-ի միջև քաղաքական տարաձայնություն առաջանա, իրենք էլ պետք է պահանջեն Տիգրան Սարգսյանի հրաժարականը:
Փետրվարի 15-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող «Փեթակ» առևտրի կենտրոնի մի տաղավարից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է 220 ԱՄՆ դոլար և 112.000 դրամ:
Դա համարժեք է մեկ կորպուսի թվակազմի:
Եթե մենք ազգային ուժեր ենք, ուզում ենք երկիրը հանել անդառնալի ճանապարհից, մեզ մնում է միայն միավորվել՝ անկախ տարաձայնություններից, մոտեցումներից, ամբիցիաներից: Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, որի անդամ եմ նաև ինձ համարում, տոգորված չէ ամբիցիանորով, որ կուրանանք ու չտեսնենք ճիշտ ճանապարհը, իսկ փրկության եզրը միասնական ճակատն է:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը:
«Կարծում եմ` բավական հետաքրքիր, անկեղծ, ինչ-որ առումով նաև համարձակ ելույթ էր: Այն համարձակ էր քաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյանի դերի մասով: Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանը գիտեր, թե ինչ քաղաքական պատասխանատու հայտարարությամբ է հանդես գալիս, ի՛նչ հարվածներ կարող էին հետևել այդ ելույթին, որոնց մենք ականատես եղանք: Եվ այս ամենի մասին իմանալով հանդերձ, նա շատ պարզ արտահայտեց իր տեսակետը, և ես գնահատում եմ նրա համարձակությունը, անկեղծությունը»
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում տեղի է ունեցել Հայրենական ապրանքարտադրողների միության 6-րդ համագումարը:
Մարտի 3-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևանի Վարդանանց փողոցում գտնվող կարաոկե-ակումբում 5 երիտասարդներ վիճաբանել են միմյանց հետ, ակումբի դիմաց հարվածել իրար, իսկ երբ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայողը փորձել է կանխել միջադեպը, երիտասարդները չեն ենթարկվել նրա օրինական պահանջներին:
Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր ընդունել է երկրում գտնվող ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղում է անձրև, իսկ Մեղրու լեռնանցքում` ձյուն:
«Արմենպրես» լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ամենայն հավանականությամբ այս տարեվերջին կայցելի Երևան: Ըստ դեսպանի՝ Միացյալ Նահանգները այժմ առավել քան երբևէ ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։
Մասնագետների եզրակացությամբ հիվանդի ներկա վիճակում փոխպատվաստման համար չկա հակացուցում։ Երիկամի փոխպատվաստում մեր երկրում կատարվում է նույն ինստիտուտում։ «Մարդուն օրգաններ և/կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն` ազգակցական կապ ունեցող անձը կարող է երիկամային փոխպատվաստման դոնոր հանդիսանալ:
Ախուրյանի բժշկական կենտրոնն առաջիկայում կունենա նոր, քարաշեն մասնաշենք: Նույն համայնքը լուրջ խնդիր ունի նաև Շտապօգնության կայանքի հետ կապված: Ծառայությունը, որպես այդպիսին չի գործում:
Մարտի 5-ից 9-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 19 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք «ITB» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Պուտինը հայտարարել է, որ հասկանում է «Մայդանում» կանգնած մարդկանց, սակայն չի ողջոնում նման եղանակով իշխանափոխությունը:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2014թ. հունվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 191.5 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 0.6 մլրդ. դրամ կամ 1.4 մլն. ԱՄՆ դոլար:
Սիրիայի քիմիական զենքի ընդհանուր պաշարները գնահատվում են 1300 տոննա:
ФМС-ը հայտարարել է, որ եկվորների համար մասնագիտացված կենտրոնների ցանցի ստեղծումն անհրաժեշտ է, քանի որ բավական մեծ է օտար աշխատուժի ներհոսքը երկիր:
Սեուլը ենթադրում է, որ ԿԺԴՀ-ը փորձարկել է երկու տարբեր տիպի արձակման սարք:
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը օրերս, անդրադառնալով մարտի 1-ին հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած հարցադրմանը, թե Գագիկ Ծառուկյանն ինչո՞վ է պակաս Բիձինա Իվանիշվիլուց, հակադարձել էր՝ նշելով, թե «Տեր-Պետրոսյանը շանսեր ունի Ծառուկյանի խոսնակը դառնալու»:
Չինացի հատուկջոկատայինը 15 վայրկյանում հրազենային զենքով սպանել է 4 ահաբեկչի և վիրավորել է նրանց հանցակցին:
«Ամեն դեպքում, այսօր ոչ ոք չի կարող կանխատեսել, թե վերջնականապես ինչ բնույթի սանկցիաներ կընդունվեն, և դրա հետևանքներն ինչպիսին կլինեն: Եկեք չշտապենք, առաջ չընկնենք մի պայքարից, որը մերը չէ»:
Կա՞ մեր երկրում կապիտալի արտահոսք: Այս հարցն այսօր Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014թթ. զեկույցի շնորհանդեսի ժամանակ հնչեցրեց «Ի-Վի Քոինսալթինգ» հետազոտական կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանը՝ նշելով, որ այդ խնդրին զեկույցում անդրադարձ չի եղել: