Բաժիններ՝

ՀՀ-ն ավելի շատ զուտ կապիտալի ներհոսք ունի, քան արտահոսք. Ներսես Երիցյան

Կա՞ մեր երկրում կապիտալի արտահոսք: Այս հարցն այսօր Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014թթ. զեկույցի շնորհանդեսի ժամանակ հնչեցրեց «Ի-Վի Քոինսալթինգ» հետազոտական կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանը՝ նշելով, որ այդ խնդրին զեկույցում անդրադարձ չի եղել:

ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի խոսքով՝ կապիտալի հոսքն ամբողջությամբ արտացոլված է պարբերաբար հրապարակվող Վիճակագրական հաշվեկշռում, որտեղ կա ապրանքների, ծառայությունների ու ֆինանսական հոսքերը և, քանի որ ընթացիկ հաշվեկշիռը բացասական է, բնական է, որ կապիտալի հոսքը դեպի ՀՀ է:

«Բնականաբար, կա նաև կապիտալի որոշակի արտահոսք, ոչ ռեզիդենտները կարող են իրենց եկամուտները տանել, կարող են նաև մեր ներդրողները ներդրումներ կատարել արտերկրում: Այդ ամենն արտացոլված է Վճարային հաշվեկշռում: Ռիսկերը հավասարակաշռված են և ՀՀ-ն ավելի շատ զուտ կապիտալի ներհոսք ունի, քան արտահոսք»,- նշեց Ն.Երիցյանը՝ հավելելով, որ վճարային հաշվեկշիռը արտացոլում է հոսքերը, իսկ ծավալների մասին տեղեկությունը միշտ կարելի է բարելավել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31