
Դրամապանակ գողացած կինը խոստովանել է նաև մյուս հանցանքները

Փետրվարի 15-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող «Փեթակ» առևտրի կենտրոնի մի տաղավարից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է 220 ԱՄՆ դոլար և 112.000 դրամ:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1978 թ. ծնված Հերմինե Զ.-ն, որը Նուբարաշենի 1-ին փողոցի թիվ 2 տան մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել:
Դրամապանակի գողությունը խոստովանելուց բացի, նա նաև հայտարարել է, որ 2013 թ.-ից մինչև 2014 թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի տարբեր վարչական տարածքներում կատարել է մի շարք գողություններ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն