Ալավերդի քաղաքում պարբերաբար թափառող շների ոչնչացման աշխատանքներ են կատարվում:
Մարտի 19-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տրավմային շոկով, կոնքոսկրերի կոտրվածքներով և սրունքի սալջարդով բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Վաչե Հ.-ն, որը ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Մարտի 18-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Գետամեջ գյուղի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 1987 թ. ծնված Մարիամ Մ.-ն:
Գործադիրը, ելնելով ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրից, ըստ որի հայկական ընկերությունների կողմից ՌԴ-ից առանց արտահանման տուրքի ձեռք բերված բնական, չմշակված ալմաստը չպետք է վերաարտահանվի, այսօրվա նիստում սահմանել է դրա հաշվառման կարգը և այն իրականացնող լիազոր մարմին ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
2010 թվականին ՀՀ կառավարության կողմից իրականացրած և մինչ օրս շարունակվող սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրի շրջանակներում կուտակած 31 միլիոն դրամ պարտքից Շիրակի մարզը դեռ չի ձերբազատվել:
Մարտի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հայաստանի քիմիական հսկայի՝ «Նաիրիտ գործարանի» աշխատավարձերը վճարվում են վարկերի, տարբեր կազմակերպություններից ներգրավվող միջոցների հաշվին։ «ՍիվիլՆեթի» փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Նախարարը վստահեցրել է, որ վարկերը գործարանին տրվում են առանց բյուջետային երաշխիքների։
Ա. Ղ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ հրազենի օտարման հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ չի ստորագրել:
ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի և թվերի գրելատեսակները կհամապատասխանեցվեն միջազգային նոր չափորոշիչներին
Կուտակայինի դեմ մարտի 22-ին կայանալիք հավաք-երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի եւ Ժիրայր Սէֆիլյանի ելույթին դեմ են արտահայտվել խորհրդարանական «Ժառանգություն» եւ «ՀՅԴ» խմբակցությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերը չեն ցանկանում, որ «Դեմ եմ»-ի կազմակերպած հավաքին ելույթ ունենան պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սէֆիլյանը:
Մարտի 17-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 50 շենք մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Դավիթ Դ.-ին:
ՌԴ-ի տրանսպորտի նախարարությունը դիտարկում է նաև Կերչի նեղուցի տակով ստորջրյա թունելի կառուցման հնարավորությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի երրորդ օրվա աշխատանքներին: Ազգային ժողովի նախագահը երկկողմ հանդիպումներ ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի եւ Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի հետ:
Փաստաթղթերի դիտարկումը տեղի է ունենալու վաղը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի սպառնալիքը, թե հակադարձելու է Սիրիայում, ով կհանդգնի վնասել Օսմանյան կայսրության հիմնադիր, Օսման առաջինի պապ` Սուլեյման շահի դամբարանը, թուրքական կառավարության երկերեսանության վերջին դրսևորումն է:
Գայդուկին ձերբակալել այն բանից հետո, ինչ Սևաստոպոլում գտնվող Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբը գրավել են ռուսամետ ակտիվիստները:
Երևան քաղաքի ավագանին մարտի 19-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ ականավոր հետախույզ, Սովետական Միության հերոս Գևորգ Վարդանյանի, ՀԳՄ անդամ, անվանի բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Միքայել Հարությունյանի և պետական, քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Շահինյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:
ԵԱՀԿ Մինսկի խմմբի համանախագահները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրենց հերթական հանդիպումներն անցկացնելու են մարտի 23-25-ին, Հաագայում:
Հայաստանում գործող 1600 արտոնագրված շինարարական կազմակերպությունից միայն 778-ը կամ 50 տոկոսն է հաշվետվություն ներկայացնում ՀՀ վիճակագրական ծառայություն: Շինարարության ծավալի վերաբերյալ ամբողջական տեղեկություն ստանալու նպատակով ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հանդես է եկել «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ:
Ասկերովը մանրամասնել է, որ Ժիրինովսկին «այդ կոչմանն արժանացել է» նրա համար, որ կանոնավորապես վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս իր ժողովրդի հասցեին:
«Մենք շարունակում ենք աշխատանքները, քաղաքական կոնսուլտացիաները Արցախի ճանաչման ուղղությամբ: Ժամանակը կգա եւ միջազգային հանրությունը կճանաչի եւ Արցախի ինքնորոշումը, եւ նրա անկախ պետականությունը»:
«Լրագրողներ առանց սահմանների» (RWB) կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում «Յենի Մուսավաթ», «Ազադլըղ» և «Բիզիմ Յոլ» թերթերի մեկնաբան Թոֆիք Յաղուբլուին 5 տարով ազատազրկելու մասին դատավճիռը:
«Որոշ ժամանակ առաջ կարմիր ժապավենով տարածքը սահմանազատված էր, բայց հիմա դա էլ չկա: Շենքից քարեր են թափվում, ու ամեն անցնելուց մարդ մտածում է, որ, ուր որ է, քարեր կընկնեն վերեւից»:
Կողմերը քննարկեցին Հայաստանի և Իրաքի միջև տրանսպորտային կապուղիներ ունենալու հնարավորություններն ու տարբերակները, ինչը կնպաստի երկու երկրների միջև տրանսպորտի և կապի ոլորտում համագործակցության զարգացմանը:
ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր կայացած ասուլիսի ժամանակ ներկայացվեցին շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի ներդրման արդյունքները և առաջիկա անելիքները։ Մի քանի օր առաջ այդ հարցը քննարկվեց ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայում։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել է Մանկական երկաթուղու տարածքը տեսախցիկներով կահավորելու գործընթացը:
«Պատերազմում հարազատներ, եղբայրներ եւ ընկերներ եմ կորցրել, կողմնակից եմ, որ Արցախը անկախ լինի՝ անկախ պետություն կամ ՀՀ կազմում: Ըստ էության, նույն բանն է, ես համարում եմ, որ Հայաստանն ու Արցախը մի ամբողջություն են. Հայաստանը դա անունն է, Արցախը՝ ազգանունը, կամ էլ՝ հակառակը: Եվ չեմ կարող կողմնակից լինել, որ այլ որեւէ պետության կազմում ընդգրկվի Արցախը կամ Հայաստանը»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կազմում կարող է ընդգրկվել Ուկրաինայի ռազմածովային ուժերի մինչ 20 ռազմանավ ու նավ:
armlur.am-ը գրում է. Սուրեն Սուրենյանցը փոշմանել է իր արարքների համար և ներողություն է խնդրում Սամվել Ալեքսանյանից և Ռոբերտ Ահարոնյանից: