Բաժիններ՝

«Նաիրիտում» աշխատավարձերը վարկերով են վճարվում. «ՍիվիլՆեթ»

Հայաստանի քիմիական հսկայի՝ «Նաիրիտ գործարանի» աշխատավարձերը վճարվում են վարկերի, տարբեր կազմակերպություններից ներգրավվող միջոցների հաշվին։ «ՍիվիլՆեթի» փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Նախարարը վստահեցրել է, որ վարկերը գործարանին տրվում են առանց բյուջետային երաշխիքների։ Մովսիսյանը խոստացել է նաև շուտով նշել, թե ինչպես են մարվելու «Նաիրիտի» պարտքերը։

«Նաիրիտի» պարտքը, տարբեր գնահատականներով, կազմում է $150-200 մլն, որի զգալի մասը գործարանը պարտք է ԱՊՀ Միջպետական բանկին։ Գործարանը սեփական կարիքների համար 2009թ. Միջպետական բանկից 8,5% տոկոսադրույքով և մինչև 2019թ. մարման ժամկետով ներգրավել է 35,5 մլրդ դրամի ($95 մլն) վարկային միջոցներ։ «Նաիրիտը» Միջպետական բանկին պարտավորվել է վճարել նաև $25,183 մլն՝ որպես օֆշորային Rhinoville Property Limited-ի (որին պատկանում է «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը) երաշխավոր։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս