Չեմ թաքցնի, որ ես սպասում էի ավելին:
Ղրիմում անցկացված հանրաքվեն ու դրա արդյունքներն անդունելի են:
Ալեքսանդր Տուրչինովը Ղրիմի իշխանություններին 3 ժամ ժամանակ է տվել թերակղզում սադրանքները դադարեցնելու ու բոլոր գերիներին ազատ արձակելու համար:
Ի տարբերություն Հարություն Քուշկյանի՝ Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին Լեռնային Ղարաբաղի իշխանություններից կողմից նախարար նշանակվելու առաջարկ չի եղել:
Պարզվել է, որ թիվ 7/2 շենքի բնակարաններից մեկի պատուհանի շրջանակի ամրացման հատվածից պոկվել է 2 քար: Փրկարարներն ուսումնասիրել են նշված հատվածը. թուլացած այլ քարեր չկան: Տարածքը սահմանազատված է:
Փոքր բնակարանն այնքան էլ անհարմարավետ չէ, եթե ընտրվեն ճիշտ իրեր եւ հետաքրքիր դասավորություն:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ:
«Որոշում է ընդունվել ոչ միայն դադարեցնել ԱՊՀ-ում նախագահությունը, այլեւ ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց սկսել»,-հայտարարել է Պարուբինը:
Դասականը, ինչպես միշտ, արդիական է, սակայն, եթե ցանկանում եք հետ չմնալ նորաձևության ավանգարդ միտումներից, ապա խորհուրդ է տրվում ընտրել վառ գույնի շրջանակներով, գունավոր ապակիներով ակնոցներ:
«Ես շատ եմ շփվում ադրբեջանցի լրագրողների հետ, որոնք հոգեխանգարմունք ունեն Ղարաբաղի թեմայի հետ կապված և շատ կոշտ են տրամադրված Հայաստանի հանդեպ, քննարկման այլ թեմա չունեն: Հասկանալի է, որ նրանց ավելի անհանգստացնում են Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները և հակամարտության սրման դեպքում ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցությունը:
Վերջին օրերին հայաստանյան քաղաքական լեքսիկոնում կրկին ակտուալ է դարձել «առնետավազք» արտահայտությունը՝ Հայաստանի քաղաքական համակարգի աղճատմանը, դեգրադացմանը նպաստած ամենաարատավոր երևույթը:
Մեր պաշտոնյաների եկամտի աղբյուրը ոչ միայն աշխատավարձն ու իրենց բիզնեսներից ստացված շահաբաժիններն են։ Նրանք եկամուտ են վաստակում նաև արդեն վաստակած գումարներից։ Այսինքն՝ տոկոս են աշխատում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 55-ամյա Վագիվ Հարությունյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն:
Տաքսու վարորդը ուղևորի 200.000-անոց հեռախոսը վաճառել էր 60.000-ով:
Ադրբեջանը հանդես է գալիս Ուկրաինայում կայունության շուտափույթ հաստատման օգտին եւ պաշտպանում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը:
Հուշագրի համաձայն հայկական կողմն ստանձնել է ապրանքի մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքի ներմուծման գործարքներից գանձվող հարկի մաքսատուրքի և պարտադիր վճարի հետ կապված ծախսերը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղին:
Հայ Ազգային Կոնգրեսը, լինելով ժողովրդների ինքնորոշման սկզբունքի կողմնակից, այն դիտարկելով որպես կայուն եւ երկարաժամկետ խաղաղության ու ժողովրդավարության կարեւորագույն երաշխիք, արձանագրում է, որ, անկախ այն պայմաններից, որոնցում անցել է Ղրիմի ճակատագիրը որոշող հանրաքվեն, տեղի է ունեցել Ղրիմի ժողովրդի հստակ կամարտահայտություն, որի արդյունքները պիտի հաշվի առնվեն ցանկացած լուծման պարագայում:
Մարտի 17-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Մարինե Գ.-ին:
ՀՀ կառավարությունն այսօր իր նիստում հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման և ընդլայնման անհրաժեշտությամբ:
Նախագծի հեղինակը ազգայնական «Սվոբոդա» խմբակացության պատգամավոր Օլեգ Պանկեւիչն է: Առայժմ նախագծի բովանդակությունը չի հրապարակվում:
«Ժողովուրդ» օրաթերթի պաշտոնական կայքըգ «armlur.am», «zhoghovurd.am» այսօր ողջ օրվա ընթացքում չի կարողացել ապահովել իր բնականոն գործունեությունը: Պատճառն այն է, որ մարտի 1-ից ակտիվ գործունեություն ծավալող կայքը այսօրվա ընթացքում արդեն 3-րդ անգամ DDOS հարձակման է ենթարկվում:
Ուժեղ քամու պատճառով մարտի 16-17-ին ժամեր շարունակ կաթվածահար վիճակում էր քաղաքի լուսավորության համակարգը:
Այսօրվա այն մթնոլորտում, երբ անկախությամբ քաղաքական գործիչ դարձած նախկին կոմսոմոլները Ռուսաստանի անունը լսելիս հալյուցինացիաների մեջ են ընկնում, իսկ Արցախի ազատագրմանը մասնակցած այլ գեներալներ, ինչպես, օրինակ, Նորատ Տեր-Գրիգորյանցը, հայտարարում են, թե՝ «Ղարաբաղը ևս պետք է միանա Ռուսաստանին, քանի որ ռուսական տարածք է», Մանվել Գրիգորյանը ոչ թե սովորական հայրենասերին, այլ պետական գործչին վայել դիրքորոշում է արտահայտում:
«Ես վերադարձել եմ` այդ բառի բոլոր իմաստներով: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցեցին եւ պայքարեցին, կարակեցում եմ նրանց, ովքեր չսպասեցին», – Twitter- իր միկրոբլոգում գրել է նախկին վարչապետը:
Կառավարության անվստահության կամ ամբողջական իշխանափոխության շուրջ ոչ իշխանական ուժերի քայլերը, քաղաքագետը գնահատեց որպես ցանկություններ, ապա նշեց. «Խոսակցություն է ցանկությունների մասին, դե հիմա ես էլ շատ բան եմ ուզում, ուզում եմ թռչել առանց ինքնաթիռի՝ թևերով, բայց չեմ կարող, չէ՞»:
Ըստ Էդվարդ Սանդոյանի՝ ամեն ինչ նորմալ է, համագործակցությունը չէր դադարեցվել, և ԵՄ կողմից վստահությունը խարխլվելու առիթ չկա:
Պետությունների ղեկավարները նաև քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հայաստանի Նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի գործունեությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և ընդգծել համանախագահների համատեղ ջանքերի կարևորությունը՝ միտված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքը:
«Տևական ժամանակ է, ինչ որոշ լրատվամիջոցներ ժամկետներ են հրապարակում, թե այսինչ օրը ուղեվարձը կթանկանա: Վերջին այդպիսի հրապարակումն այսօր էր, որտեղ ասվում էր, որ ուղեվարձն այս տարվա ապրիլի մեկից թանկանալու է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ուղեվարձը այս տարվա ապրիլի մեկից չի թանկանալու»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նմանատիպ տեղեկույթյուններ տարածողներին հորդորել գուշակությամբ չզբաղվել: