Հահնը հայտարարել է, որ գործն ընթանում է ճիշտ ուղղությամբ:
Ամերիկացի փորձագետները մտավախություն ունեն, որ հնարավոր չի լինի պարզել սուզանավերի տեղն օվկիանոսում մարտական ծառայություն կատարելիս:
Այս մասին նշված է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության պաշտոնական կայքում:
Ակնկալվում է, որ 2015 թվականի ընտրությունների արդյունքներով Նեթանյահուն կմնա վարչապետի պաշտոնում՝ այդ պաշտոնը զբաղեցնելով չորրորդ անգամ:
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան հայտարարել է, որ պատժամիջոցները կապված են Դոնբասում ընտրություններ անցկացնելու հետ:
Կարգապահական վարույթ հարուցվել է Ռուբեն Բալոյանի կողմից «Կարծես անհրաժեշտություն կա նրանց բացատրել Քրեական օրենսդրությունը» արտահայտությունն արտաբերելու և այն պաշտպանական կողմի փաստաբաններին ուղղելու վարքագիծը՝ փաստաբանի վարքագծի կանոնագրքի ենթակետերի համատեքստում ստուգելու նպատակով:
Այս ցանկում է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը գրեթե միշտ աշխատում է սովորական ամերիկացու տեսք ունենալ:
«Կոռուպցիան ահագնանում է աշխարհում ու չնայած դրա դեմ պայքարին, լուրջ խնդիր է հանդիսանում շատ երկրներում: Ես Հայաստանի մասին կոնկրետ այդ առումով չեմ կարող խոսել, այստեղ չեմ ապրում, բայց հասկանում եմ, որ միջազգային մակարդակով իրազեկությունը քաղաքացիական հասարակության շրջանակներում բարձրացել է առ այն, որ տեսնում են պաշտոնյաների, առանձին անհատների ճոխ տները, ճոխ ավտոմեքենաները, իսկ թե գումարը որտեղիգց է գալիսգ Մեծ Բրիտանիայում կատակում ենք, թե ինչ-որ մոլորյալ մորաքույրն է մահացել և այդ գումարը կտակել է, և պետք է այդ ամենն այդ հանգամանքով բացատրել»,- 168.am-ին ասել է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի ներկայացուցիչ Ֆիլիպ Դանքոմբը:
Ուրուգվայում մեկ շնչին ընկող ՀՆԱ-նչորս անգամ ավելի է, քան նույն ցուցանիշը Հայաստանում: Հայաստանի խորհրդարանում գտնվող Ուրուգվայի փոխնախագահ և Սենատի նախագահ Դանիլո Աստորին պատասխանելով 168.am-ի այն հարցին, թե ինքը նույնքա՞ն համեստ կյանքով է ապրում, որքան իր երկրի նախագահ Խոսե Մուխիկոն, ասել է. «Այո, ես էլ եմ շատ համեստ կյանքով ապրում, և ոչ թե նրա համար, որ դա հասարակությունը տեսնի, այլ ինձ այդպես է հարմար»:
Ինչպես է վերաբերվում ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի «ռուսի իշխանության տակ լինելու» մասին հայտարարությանը: Հիշեցնենք, որ օրերս խոսելով Հայաստանի ԵՏՄ անդամակցության մասին` Սեդրակյանն ասել էր. «Առանց ռուս ազգի մենք չենք կարող գոյատևել, դուք էլ եք հասկանում, հարցը ստից տալիս եք: Ո՞նց կարանք, մեր ազգը սաղ կյանքը եղել ա ուրիշի լծի տակ, մենք սովոր ենք, որ մեր գլխին պետք ա մեկը լինի` պարսիկը, թուրքը, ռուսը: Լավ չի՞` ռուսի իշխանության տակ լինենք»:
«Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ավելին են, քան պարզապես փողը»,- ասում է Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Ըմայըս Մորզը: Ամեն դեպքում, նա հույս հայտնեց, որ անգամ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի և Եվրամիության միջև կշարունակեն զարգանալ առողջ հարաբերություններ:
«Առարկայականը դա թեորիապես է, որ նա անգիր անելով կարող է ասել, բայց պետք է մարդկային, հոգեպես, մարդը պատրաստ լինի:Կարող է ինքը 5 չի ստանում, 4-3 է ստանում, բայց ինքը շատ լավ, պիտանի մարդ դառնա, որը հասկանում է, գնահատում է մեծին, հային, տարածքին, ընտանիքին, դասախոսին… Ես էսօր ոչ թե կարդում, պատրաստվում, գալիս եմ, որ մարդիկ էլ մեղադրում են, թե Ծառուկյանը չի պատրաստվում, անգիր չի անում, որ գա, ասենք թե անգիր արած տվյալ հարցերին, ասենք թե ասի, այլ հակառակը Ծառուկյանը, շփվելով, անցնելով, տեսնելով մարդկանց դեմքերը, մարդկանց ինչ է հետաքրքրում է, ես այդ թեմաներով եմ խոսում»:
Եղվարդի մանկապարտեզում օրեր առաջ գրանցված սննդային թունավորման դեպքից հետո ոլորտն ուշադրության կենտրոնում է ամբողջ հանրապետությունում:
Միևնույն ժամանակ զինվորական ոստիկանություն է հաղորդում տվել գնդապետ Ս. Գևորգյանը և հայտնել, որ Ա. Երանոսյանն է իր նկատմամբ ոտնձգություն կատարել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը հրահրել է Ա. Երանոսյանը և ՊՆ գնդապետը փորձել է նրան կարգի հրավիրել, սակայն նա սկսել է հայհոյանքներ տալ գնդապետի հասցեին, ինչին նույն կերպ հակադարձել է նաև զորամասի հրամանատարը և բանը հասել է ծեծկռտուքի:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Սահմանված կարգի համաձայն՝ արդեն ավարտվում է 2015 թվականի բյուջեի ձևավորման գործընթացը:
Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, լեհական կողմի համանախագահը` Լեհաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկևիչը:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 17.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ. ծնված Արման Մ.-ն: Վերջինս հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է կոտրած ափսեի վրա ընկնելու հետևանքով:
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատումը դեռ չի ավարտվել: Սահմանագծում չկատարվելու հետեւանքով Տավուշի մարզի Դեղձավան գյուղի տարածքից 50 հա գտնվում է հայ սահմանապահների կողմից 2007թ.անցկացված փշալրից այն կողմ:
Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում: Ի վերջո, արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի: Ու նաև սիրել:
եղադրող դատախազը հետաքրքրվեց՝ արդյոք նա ճանաչո՞ւմ է Վահրամ Մկրտչյան անունով անձի: Խոսքը ՀՀԿ-ական պատգամավորի մասին է, ով այս քրեական գործով ճանաչվել է որպես տուժող: Վկան ասաց, որ նրան մի քանի անգամ է տեսել, Արտակը նրան ներկայացրել է որպես բաժնետեր: Վկան հիշեց նաև, որ իրենց ներկայությամբ Արտակ Ղուկասյանը, Վահրամ Մկրտչյանը և այլ անձինք, եկել են գրավատուն, բացել բունկերը, տեսել, որ ոսկի չկա և գնացել:
Բացահայտվել է խարդախության՝ 12, յուրացման` 10, գողության` 15, կողոպուտի, մաքսանենգության, խուլիգանության, կաշառակերության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Ադրբեջանի Աղստաֆայի շրջանում (սահմանակից է Տավուշի մարզին) գրանցվել է ավտոպատահար, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ու տեղի կենտրոնական հիվանդանոց տեղափոխվել 3 զինծառայող։
ԼՂՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում ստեղծվելու է էկոգյուղ: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը, ծրագիրը քննարկվել է դեկտեմբերի 7-ին Ստեփանակերտում կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը:
Բնակարանի փոխարեն գումար բաժանեցին, որը ընտանիքները տարբեր կարիքների համար ծախսեցին և արդյունքում ոչ բնակարան ունեցան, ոչ էլ կունենան հետագայում, քանի որ դրա արդյունքում այլևս անօթևան չեն համարվում։
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ասաց, որ նման հարցերի համար իրազեկումը անչափ կարևորվում է. «Սոցիալական գովազդների պատրաստումը, քաղաքի կենտրոնում և ամբողջ երկրով մեկ միջոցառումների անցկացումը, առանցքային գործոն են խնդրի տարածվածության մասին հասարակությանն իրազեկելու և իրազեկվածությունը բարձրացնելու համար: Եթե ընտանիքներում խնդիրներ կան, ապա թող չվարանեն զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներով»:
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի արտաքին յարաբերություններու մշտական յանձնաժողովի նախաձեռնութեամբ տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Աշխարհը առանց ցեղասպանութիւններու» խորագրոխ, նուիրուած՝ ցեղասպանութիւններու իրաւական հարցերուն:
Վիրահատության էությունը կայանում է ախտահարված կերակրափողի և հարակից ավշային հանգույցների հեռացման և ստամոքսի որոշակի հատվածից պատրաստված նոր կերակրափողով փոխարինելու մեջ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին, ժամը 10.30-ին, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Սարգիս Կ.-ն:
2014թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 17:25-ին, «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած -ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Սյունիքի մարզի Տաթև գյուղի բնակիչ Արման Մանգասարյանը։