Բաժիններ՝

Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում. ծեծկռտուք է տեղի ունեցել ՊՆ գնդապետի և ԱԱԾ աշխատակցի միջև. shamshyan.com

SHAMSHYAN.com–ի տեղեկություններով՝ երեկ դեկտեմբերի 7-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Արտաշ Երանոսյանը հաղորդում է տվել ոստիկանության Վարդենիսի բաժին, որ իր նկատմամբ ոտնձգություն է կատարել ՀՀ ՊՆ N զորամասի (Զոդի չաստ) հրամանատար Սերոժ Գևորգյանը:

Միևնույն ժամանակ զինվորական ոստիկանություն է հաղորդում տվել գնդապետ Ս. Գևորգյանը և հայտնել, որ Ա. Երանոսյանն է իր նկատմամբ ոտնձգություն կատարել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը հրահրել է Ա. Երանոսյանը և ՊՆ գնդապետը փորձել է նրան կարգի հրավիրել, սակայն նա սկսել է հայհոյանքներ տալ գնդապետի հասցեին, ինչին նույն կերպ հակադարձել է նաև զորամասի հրամանատարը և բանը հասել է ծեծկռտուքի:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031