Բաժիններ՝

ՄԱԿ-ը միջազգային հանրությունից խնդրել է 16.4 միլիարդ դոլար՝ 2015 թվականին հումանիտար գործունեություն ծավալելու համար

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով հավաքել 16.4 միլիարդ դոլար՝ 2015 թվականին համայն աշխարհում հումանիտար գործունեություն ծավալելու համար: Այս մասին նշված է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության պաշտոնական կայքում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերի գծով տեղակալ Վալերի Ամոսը Ժնևում հայտարարել է, որ հավաքված միջոցների ավելի քան 80 տոկոսն ուղղվելու է այն երկրներին, որոնք ներգրավված են հակամարտությունների մեջ, ուր բռնությունն ու կոշտ վերաբերմունքը կործնարար ազդեցություն են ունենում կյանքի վրա:

Ամոսը մանրամասնել է, որ խոսքը գնում է Աֆղանստանի, Իրաքի, Մյանմարի, Ուկրաինայի, Եմենի մասին, իսկ ամենանշանակալից աջակցությունը (7.2 միլիարդ դոլար) պլանավորված է ցուցաբերել Սիրիայի հակամարտությունից տուժածներին:

2015 թվականին ՄԱԿ-ի հումանիտար օգնությունն ուղղվելու է 22 երկրի: Ակնկալվում է, որ այն կառնչվի մոտ 57.5 միլիոն մարդու: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ 2014 թվականին կտրուկ սրվել են ԿԱՀ-ի, Իրաքի, Հարավային Սուդանի ու Սիրիայի հակամարտությունները:

Հենց այդ 4 տարածաշրջաններն էլ հաջորդ տարի կգտնվեն ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության առաջնահերթությունների թվում: 2014 թվականին դոնոր երկրները ՄԱԿ-ի անունից հումանիտար օգնության համար հավաքել են 9.4 միլիարդ դոլար, թեև ՄԱԿ-ը հուսով էր, որ կհավաքվի 17.9 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս