ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները կարող են վերսկսվել հունվարին. Յոհաննես Հահն

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները կարող են վերսկսվել հունվարին, երբ ԵՄ-ում կնախագահի Լատվիան:

Հահնն այս մասին հայտարարել է Անկարայում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ, ուր նա գտնվում է աշխատանքային այցով՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիի ու հումանիտար օգնության հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսի հետ միասին:

Հահնը հայտարարել է, որ գործն ընթանում է ճիշտ ուղղությամբ: Եվրոպական պատվիրակությունը Թուրքիայում շոշափել է նաև «Իսլամական պետության» դեմ պայքարի համակարգման ու Թուրքիայում սիրիացի փախստականներին օգնելու հարցերը:

Մողերինին «Իսլամական պետության» հարցը քննարկել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ: Մողերինին ընդգծել է, որ քննարկման վերջին փուլում է գտնվում Թուրքիան 70 միլիոն եվրո հատկացնելը, որը նախատեսված կլինի փախստականների կարիքները հոգալու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031