
«Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան՝ դեկտեմբերի 27-ին. «Անահիտ»-ի կարգախոսն է` «Այսօր արքա ես, վաղը՝ ո՞վ գիտի»

Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի հիման վրա նկարահանված երաժշտական անիմացիոն «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմն ամանօրյա նվեր կլինի ամբողջ ընտանիքի համար: Մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական անիմացիոն տեխնոլոգիայով՝ համակարգչային 3D գրաֆիկայի կիրառմամբ:
«Անահիտ»-ի կարգախոսն է` «Այսօր արքա ես, վաղը՝ ո՞վ գիտի»:
Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում: Ի վերջո, արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի: Ու նաև սիրել:
Երևանյան պրեմիերայից հետո «Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրվելու է Ռուսաստանում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում: Մուլտֆիլմը ներկայացնվելու է միջազգային հեղինակավոր փառատոններում:
Ռեժիսորներն են՝ Դավիթ Սահակյանցը և Լյուլյա Սահակյանցը, պրոդյուսերները՝ Կարեն Ղազարյանը, Հայկ Սահակյանցը, Դավիթ Սահակյանցը, սցենարի հեղինակները՝ Նաիրա Սահակյանցը, Լյուլյա Սահակյանցը և Դավիթ Սահակյանցը: Երկխոսությունները՝ Վահրամ Սահակյանի, Լևոն Գալստյանի: Բեմադրող նկարիչը Էռնեստ Մուրադյանն է, կոմպոզիտորները՝ Արմեն Մարտիրոսյանն ու Վարդան Զադոյանը: Պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է «Sharm Holding»-ը՞
«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը:
Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը: