Բաժիններ՝

Մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 21-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել  է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 21-ը:

Բացահայտվել է խարդախության՝ 12, յուրացման` 10, գողության` 15, կողոպուտի, մաքսանենգության,  խուլիգանության, կաշառակերության և ապօրինի ծառահատման  1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու, գողության և խարդախության 4-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031