Բաժիններ՝

Գյումրիում 3000-ից ավելի ընտանիք անժամկետ և անհույս տառապում է տնակային ավաններում (տեսանյութ)

«Շիրակ կենտրոնը» տարբեր հովանավորների միջոցով ձմռանը վառելափայտ է բաժանում տնակային ավաններում ապրող ընտանիքներին, մինչդեռ այդ ընտանիքների հոգսը հենց իշխանություններինն է։ «Բայց իշխանությունները չեն պատկերացնում՝ իրականում ինչ վիճակ է այստեղ։ Պատկերացում չունեն, որովհետև ցանկացած մարդ, ով տեսներ այս վիճակը, և եթե անգամ քարսիրտ լիներ, կհասկանար, որ այս ընտանիքներին օգնություն է պետք»,- ասում է Թումասյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները նախկինում խնդիրը լուծելու համար «շատ հիմար ծրագիր իրականացրեցին», որը կոչվում էր ԲԳՎ։ Բնակարանի փոխարեն գումար բաժանեցին, որը ընտանիքները տարբեր կարիքների համար ծախսեցին և արդյունքում ոչ բնակարան ունեցան, ոչ էլ կունենան հետագայում, քանի որ դրա արդյունքում այլևս անօթևան չեն համարվում։ Արդյունքում 3000 ընտանիք անժամկետ, անհույս շարունակելու է տառապել տնակային պայմաններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031