ԲՀԿ առաջնորդը՝ իրեն մեղադրողներին. «Ծառուկյանն անգիր չի անում» (Տեսանյութ). aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրու մանկավարժական ինստիտուտում բուհի անձնակազմի ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ ուսանողներին անհրաժեշտ է այնպիսի գիտելիք տալ, որը չլինի միայն առարկայական, այլ պետք է նրանց կրթել «հոգեպես, գաղափարապես, մարդկայնորեն»: «Առարկայականը դա թեորիապես է, որ նա անգիր անելով կարող է ասել, բայց պետք է մարդկային, հոգեպես, մարդը պատրաստ լինի:Կարող է ինքը 5 չի ստանում, 4-3 է ստանում, բայց ինքը շատ լավ, պիտանի մարդ դառնա, որը հասկանում է, գնահատում է մեծին, հային, տարածքին, ընտանիքին, դասախոսին… Ես էսօր ոչ թե կարդում, պատրաստվում, գալիս եմ, որ մարդիկ էլ մեղադրում են, թե Ծառուկյանը չի պատրաստվում, անգիր չի անում, որ գա, ասենք թե անգիր արած տվյալ հարցերին, ասենք թե ասի, այլ հակառակը Ծառուկյանը, շփվելով, անցնելով, տեսնելով մարդկանց դեմքերը, մարդկանց ինչ է հետաքրքրում է, ես այդ թեմաներով եմ խոսում»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031