Բաժիններ՝

Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակի կապակցությամբ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունն այսօր որոշում է ընդունել նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակի հետ:

Կառավարության նիստում հաստատվել է 26 անձից ու 14 կազմակերպությունից բաղկացած ցուցակը, որոնք գերազանցապես ներկայացնում են Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները: Նրանց արգելվում է տրամադրել վիզա, իսկ նրանց գույքը Ճապոնիայում հայտնաբերվելու դեպքում կսառեցվի:

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան հայտարարել է, որ պատժամիջոցները կապված են Դոնբասում ընտրություններ անցկացնելու հետ. «Մենք կարծում ենք, որ այս անգամ ձեռնարկված միջոցները չեն ազդի Պուտինի ճապոնական այցի վրա»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Տոկիո է ժամանելու 2015 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031