Բաժիններ՝

Եթե Օջալանը լուծի «Քրդական հարցը», ապա կմտնի պատմության մեջ. Մահչուփյան

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` վերջերս Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական նշանակված Էթյեն Մահչուփյանը NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ գաղափարական պլանում Աբդուլահ Օջալանն իսկական առաջնորդ, խարիզմատիկ լիդեր է:

Մահչուփյանն ընդգծել է, որ վերջին 10 տարում Թուրքիայում զգալիորեն փոխել են Օջալանի հանդեպ առկա կարծիքը. «Չեմ կարծում, թե Օջալանն իրենից վտանգ է ներկայացնում: Օջալանն ունի մեծ հեղինակություն, գաղափարական պլանում նա իսկական առաջնորդ է»:

Մահչուփյանի խոսքերով` «Քրդական հարցի» կարգավորման հարցում խնդիրներ ունեն երկու կողմն էլ. կառավարությունը չգիտի, թե ինչպես վերաբերվի «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK), իսկ PKK-ի մոտ առաջանում է «ինձ հետ ի՞նչ է լինելու» հարցը: Մահչուփյանը հավելել է, որ եթե Օջալանը լուծի «Քրդական հարցը», ապա նա կմտնի պատմության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031