«Վեցյակի» հետ բանակցային նոր փուլի անցկացման ժամկետն ու տեղը դեռ հստակեցված չեն. Իրանի ԱԳՆ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի ու «Վեցյակի» միջև «միջուկային» բանակցությունների նոր փուլի անցկացման ժամկետն ու տեղը դեռ հստակեցված չեն: Այս մասին Թեհրանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը:

Նոյեմբերի վերջին Իրանի ու «Վեցյակի» ներկայացուցիչները Վիեննայում յոթօրյա ինտենսիվ բանակցությունների արդյունքներով որոշեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի ստորագրման վերջնաժամկետը նոյեմբերի 24-ից երկարաձգել մինչև 2015 թվականի հունիսի վերջը:

Որոշվեց, որ առաջիկա 4 ամսվա ընթացքում բանակցությունների մասնակիցները կենտրոնանալու են քաղաքական կամ էլ ընդհանուր համաձայնագրին հասնելու վրա, իսկ հետո անցում կկատարեն համաձայնագրի դետալներին` կապված տեխնիկական ու իրավական հարցերի հետ: Բանակցային նոր փուլը կարող է անցկացվել Վիեննայում կամ Օմանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031