Բաժիններ՝

Լուկաշենկոն Ռուսաստանի իշխանություններին մեղադրել է անպարկեշտ պահվածքի մեջ

Ռուսական РИА Новости  լրատվական գործակալության փոխանցմամբ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ռուսաստանի իշխանություններն անպարկեշտություն են ցուցաբերել` արգելելով բելառուսական սննդամթերքի մուտքը Ռուսաստան:

Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) նոյեմբերի 24-ին սահմանափակել է բելառուսական 11 ձեռնարկությունում արտադրվող մսի, երշիկի, կաթի ու կաթնամթերքի մատակարարումները` կապված դրանցում վտանգավոր միկրոօրգանիզմներ հայտնաբերելու հետ:

Նույն պատճառով նոյեմբերի 26-ից սահմանափակումներ էին մտցվել բելառուսական ևս 8 ձեռնարկության հանդեպ: Դրա հետ կապված` Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները խախտել են այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մաքսային միության շրջանակներում:

Լուկաշենկոն Բելառուսի կառավարությանը հանձնարարել է մոտակա 10 օրվա ընթացքում լուծել Ռուսաստանին բելառուսական արտադրանք մատակարարելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս