Արևմուտքը, հարկ եղած դեպքում, միշտ էլ փորձում է որոշակիորեն քննադատել Ադրբեջանին. ադրբեջանագետ

ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել պահպանել մարդու հիմնարար իրավունքները: Փսակին այդ կերպ է մեկնաբանել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Թուրհան Քերիմովին ձերբակալելը: Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին հիշեցրել է նրա դատաիրավական համակարգի թերությունների ու ռասայական խտրականության մասին:

168.am-ի հարցին՝  նման դեպքերը կարծես հաճախակի են դառնում, արդյոք լարվա՞ծ են Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները, ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը պատասխանեց.

«Ադրբեջանի գրեթե բոլոր պաշտոնական դեմքերը Փսակիի հայտարարությանն անդրադառնալով՝ նշել են, որ Ամերիկան կորցրել է այլ երկրներին ինչ-որ բան սովորեցնելու իրավունքը: Արևմուտքը, հարկ եղած դեպքում, միշտ էլ փորձում է որոշակիորեն քննադատել Ադրբեջանին՝ մարդու իրավունքների ցածր մակարդակն օգտագործելով որպես լծակ՝ ազդելու Ադրբեջանում տեղի ունեցող որոշակի պրոցեսների վրա: Այսպիսի հայտարարությունների դեռ շատ ականատես կլինենք: Դա չէի անվանի լարվածություն, այլ՝ մեծ աշխարհաքաղաքական խաղի կամ մեծ դիվանագիտության որոշակի բաղկացուցիչ մաս»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031