
Կարեն Ճշմարիտյան. «Դոլարի արժևորումը և դրամի արժեզրկումը սպեկուլյացիա է»

Դոլարի արժևորումը և դրամի արժեզրկումը սպեկուլյացիա է: Նման հայտարարություն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Ինչ-որ մեկը շատ է առնում, քիչ է վաճառում, կամ ինչ-որ գործողություն են անում: Եթե ԿԲ երեկվա հայտարարությունը նայեք, կոչ են անում, որ սպեկուլյատիվ երևույթներից չօգտվեն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կառավարությունը չէր կարող սպեկուլյատիվ երևույթները կանխատեսել:
Կ.Ճշմարիտյանի դիտարկմամբ՝ հնարավոր է, որ դրամի անկումը գնաճի վրա ազդեցություն ունեցել է, բայց տնտեսական իրավիճակն այնպիսին չէ, որ 1 օրվա մեջ այսպիսի տատանումներ լինեին: Նա հույս հայտնեց, որ դրությունը կարճ ժամկետում կկարգավորվի՝ շնորհիվ ԿԲ-ի օրենսդրական և վարչական գործիքների: