Բաժիններ՝

Արծվիկ Մինասյանը կոչ է անում ԵՏՄ պայմանագրից օգտվելու համար «ձեռքերը քշտել» ու աշխատել

«Ոչ միայն պետք է չնսեմացնենք, այլև պետք է ոչ էլ ծայրահեղ ակնոցներով ներկայացնենք դե ֆակտո տնտեսական տարածքի դե յուրե գրանցումը: Ես այն քաղաքական ուժին եմ պատկանում, որի համար ավելի լավ կլիներ ոչ մի միության չանդամակցել»,- այսօր Ազգային ժողովի նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու նշեց, թե ստեղծված իրավիճակն այլ բան է թելադրում:

«Հարց է բարձրացվում՝ արդյոք սա երաշխավորո՞ւմ է անվտանգությունը, իհարկե, ոչ, բայց հակառակը՝ վտանգում է անվտանգությունը: Մենք անկախացել ենք այն աշխարհագրական տարածքում, որտեղ միշտ վտանգներ են եղել»,- ասաց նա:

Ա.Մինասյանը կարևորեց, որ բոլոր ժամանակների բոլոր իշխանությունները անվտանգության տեսակետից այլ համակարգ չեն պատկերացրել և չի էլ եղել. «Այլընտրանքը լինի՝ խնդրեմ, քննարկվի: Բայց եթե չկա այլընտրանք, ի՞նչը քննարկվի»:

Նա կոչ արեց ԵՏՄ պայմանագրից օգտվելու համար ձեռքերը քշտել ու աշխատել. «Հնարավորությունները ոչինչ չեն տալիս, եթե չպահանջենք պրակտիկ քայլեր, այդ թվում երկաթուղու բացման ուղղությամբ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս