Ա.Ասատրյան. 2015թ. բյուջեի նախագծով նախատեսվում է ավանդների վերադարձ մոտ 7000 անձի

2006 թվականից ՀՀ-ում իրականացվում է ԽՍՀՄ բանկերում ավանդների վերադարձման ծրագիրը և մինչ օրս վճարվել է 10 մլրդ դրամ ավանդի փոխհատուցում: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ՕԵԿ հարցապնման շրջանակներում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա նշեց, որ 2013թ. անցում կատարվեց տարիքային սանդղակավոր սոցիալապես անապահով ընտանիքներում ընդգրկվածների ավանդների փոխհատուցման և փոխհատուցման ցանկում ընդգրկվեցին նաև պատերազմական գործողությունների արդյունքում հաշմանդամ դարձած անձինք, այնուհետև ներառվեցին սահմանամերձ համայնքների բնակիչները: Ըստ նրա՝ հոկտեմբերի դրությամբ այս տարվա ընթացքում վճարվել է 6520 անձի, դեկտեբերին ևս 700 ավանդատուների կվճարվի:

«Հաջորդ տարի բյուջեի նախագծով նախատեսվում է ավանդների վերադարձ մոտ 7000 անձի»,- ասաց Ա.Ասատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031