«Նախախորհրդարանը» անհրաժեշտության դեպքում կդիմի զինված պայքարի. news.am

«Նախախորհրդարանը» չնայած որդեգրել է խաղաղ պայքարի ճանապարհը, սակայն իշխանության կողմից շարունակական ուժային մեթոդների կիրառման դեպքում կանցնի զինված պայքարի։ Այս մասին news.am-ի փոխանցմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողներին հայտնեց «Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը։

«Եթե մենք համարենք, որ մեր երկրում այլեւս խաղաղ պայքարով հնարավոր չէ հարցի լուծման հասնել, ապա կընդվզենք եւ կդիմենք ուժային պայքարի միջոցների։ Այսօր մեր երկրում կան հարյուրավոր երիտասարդներ, ովքեր ցանկացած պահի պատրաստ են զենք վերցնելու։ Այսօր մեր ձեռքը գնում է զենքին, բայց նաեւ լսելով մեր ավագ սերնդի հորդորները, կոչերը, մենք զինյալ պայքար չենք սկսկում։ Որպեսզի սա չլինի, ես զգուշացնում եմ ռեժիմին. ապրիլի 24-ին ռեժիմը հեռացվելու է, ցանկացած ձեւով, մի դրդեք մեզ գնալ կոպիտ գործողությունների»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031