
Արդյոք ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի՝ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ նամակին պատասխանե՞լ է կառավարությունը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն նամակ է ուղարկել կառավարությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպիսի պատժամիջոցներ են կիրառվել մարտի 1-ի դեպքերի մեղավորների նկատմամբ և ի՞նչ փոխհատուցումներ են ստացել զոհվածների ընտանիքները: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քատուղար Արամ Մանուկյանը:
«ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի նամակին պատասխանե՞լ է կառավարությունը»,- հետաքրքրվեց նա՝ խնդրելով նաև իրեն տրամադրել պատասխանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե հարցն ակնհայտորեն վերաբերում է «հարգելի պատճառով բացակայող» գործընկերներին և ինքը չի կարող պատասխանել, քանի որ չի տիրապետում խնդրին:
Ա.Մանուկյանը նշեց, որ կառույցը կառավարությանն է դիմել Շառլ Ազնավուրի միջոցով, և անգամ ՄԻՊ-ը տեղյակ չէ. «Ես գոհ կլինեմ՝ ստանալով գրավոր պատասխան»:
«Բռավո»,- արձագանքեց Դ.Հարությունյանը: