Նոյեմբերի 30-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին:
Կարևոր ռազմավարական նշանակություն ունեին նաև ներկայացված՝ «Տարածաշրջանային քաղաքականության հիմքերի մասին» մոդելային օրենքը, ԱՊՀ անդամ պետությունների ազգային օրենսդրություններում քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման և կիրառման արգելման և դրա վերացման մասին 1993թ. Կոնվենցիայի իրականացման Երաշխավորագրերի մասին, և կրթական ոլորտը կարգավորող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Լոռու, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Դիլիջանի, Հրազդանի, Մարտունու, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղում է ձյուն:
Գարիբաշվիլին այդ մասին հայտարարել է Վրաստանի տարածքային զարգացման հանձնաժողովի առաջին նիստում, որին մասնակցել են նահանգապետեր ու պատգամավորներ:
Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցելու է Ռուսաստանը:
Այսօր ԱԺ հերթական նիստում «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց բեռների տարանցիկ փոխադրման կարգը:
Նավթի համաշխարհային ներկայիս գնանկումն ամենանշանակալիցն է՝ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի առաջացումից ի վեր:
Մաքսային ոլորտում Հայաստանի ու Իսրայելի համագործակցությունը թևակոխել է նոր փուլ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակության` Երուսաղեմ այցի շրջանակում, նոյեմբերի 26-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի պետության կառավարության միջև մաքսային գործերում փոխադարձ օգնության մասին» երկկողմանի միջկառավարական համաձայնագիր, որն իրավական հիմք կապահովի երկու երկրների մաքսային ծառայությունների միջև անմիջական համագործակցության և շփումների համար:
Քիչ առաջ Ազգային ժողովի հերթական նիստում մեկնարկել են «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկումը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց ԵՏՄ կառուցվածքը և թե ինչ է սպասում ՀՀ-ին ԵՏՄ-ին անդամակցության դեպքում:
Սայարիի խոսքերով՝ ֆրեգատները սպառազինված են հայրենական արտադրության հրթիռային համակարգերով:
Նոյեմբերի 29-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Քանաքեռ ՀԷԿ թիվ 16 շենքի մոտից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Մարիա Բ.-ին:
Հուսեյնովի դեմ խուլիագանության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել է 2012 թվականի հունիսի 6-ին: Դ
Համամասնական և մեծամասնական ընտրակարգերի շուրջ նախկինում միշտ բախումներ եղել են, ՀՀԿ-ն հետզհետե զիջել է, մեծամասնականը պակասել է 2 անգամ: Այս մասին այսօր ԱԺ նիստում «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անունից հայտարարեց պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
«Ո՞վ է ասել, որ մենք Ընտրական օրենսգրքի փոփոխման կարիք ունենք: Մի բան որ մտածում եք, մտածեք արդյունքը ինչ կլինի: Թե պիտի ասեք՝ բոբո Հանրապետականը չթողեց»,- ասաց Գ.Սահակյանն ու խորհուրդ տվեց «հանրապետականի դարդով քիչ էդպես շռայություն թույլ տալ»:
Դեկտեմբերի 2-3-ին շրջանների մեծ մասում, 4-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պուտինը նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:
Ավելի ուշ բնակիչները պարզել են, որ տղամարդը մահացած է: Դեպքի վայր ժամանած իրավապահներին հայտնի է դարձել, որ տղամարդու մահը վրա է հասել կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վնասվածքից:
«Մի քանի ամիս հետո, եթե Աստված չանի` Հայաստանը մտնի այդ միավորման մեջ, կտեսնենք, որ նաև մտնելու է Հայաստանի քաղաքացու գրպանի մեջ, և Հայաստանի քաղաքացին կզգա այդ որոշման հետևանքները: Չի բացառվում, որ փաստացի գործող այս նախագահը կամ հաջորդը մի քանի տարի հետո «գրողի ծոցը» ուղարկի նաև այս պայմանագիրը, բայց ափսոս է լինելու այս կորսված ժամանակը,աղքատությունը և արտագաղթը, որը շարունակվելու է: 23 տարի առաջ ես պատիվ ունեի բարձրացնելու Հայաստանի պետական դրոշը ՄԱԿ-ի առջև, որպեսզի 23 տարի հետո մենք զիջենք այդ դրոշը և մեր սահմանադրությունը,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 29-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1974 թ. ծնված Աստղիկ Խ.-ին:
Այս մասին հայտնել է թբիլիսյան «Պալիտրա նեդելի» թերթը:
Միջին աշխատավարձը սահմանել ենք 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Առայժմ մեր աշխատանքների մեկնարկը տալիս ենք Կենտրոն վարչական շրջանից, բայց որոշ ժամանակ հետո մենք հետզհետե կանցնենք պայմանագրով մեզ վերապահված մյուս վարչական շրջաններ:
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Էրդողանի միջև:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Հայկ Կյուրեղյանի գործի քննությունը. նիստը, սակայն, հետաձգվեց, քանի որ դատարան չէր ներկայացել նրա փաստաբանը: Դատավոր Արմեն Բեկթաշյանը հետաձգեց դատական նիստը՝ հաջորդը նշանակելով դեկտեմբերի 17-ին:
Ինտերնետային կայքէջերում հրապարակվել է «Ոստիկանության աշխատակիցների ապօրինությունները հասցրել են ինքնասպանության փորձի» վերտառությամբ հոդված այն մասին, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել նույն քաղաքի բնակիչներ և հայտնել, որ 2014 թ. հուլիսի 1-ին իրենց բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողները, խուզարկել են բնակարանը, որից հետո, ժամը 15:00-ի սահմաններում, նրանց դստերը տարել են ոստիկանության բաժին ու մինչև ժամը 23:00-ն հարցաքննել:
Ուկրաինայի օրենքներով՝ օտարազգիները չեն կարող աշխատել երկրի գործադիր մարմնում:
Ինքնաթիռի կործանման պատճառներն անհայտ են:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբունքորեն կողմ է ԱԺ պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի` Սերժ Սարգսյանին իմփիչմենտ հայտարարելու նախաձեռնությանը, բայց կարծում է, որ պատգամավորի ներկայացրած նախագծում բացակայում է տարրական հիմնավորումն այն մասին, որ Սերժ Սարգսյանը նախագահ է դարձել կեղծված ընտրությունների միջոցով:
Սթոլթենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող երաշխավորել, որ մոտ ապագայում դաշինքը չի ընդլայնվի:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, ով տեղի ուժերով հոսպիտալացվել է:
Նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով Կոտայքի մարզի Նաիրիի բժշկական կենտրոնում բուժվող երեխաներից ևս 9-ն ապաքինվել և դուրս է գրվել։