Հայաստանն ու Իսրայելը կակտիվացնեն կապերը մաքսային ոլորտում

Մաքսային ոլորտում Հայաստանի ու Իսրայելի համագործակցությունը թևակոխել է նոր փուլ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակության` Երուսաղեմ այցի շրջանակում, նոյեմբերի 26-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի պետության կառավարության միջև մաքսային գործերում  փոխադարձ օգնության մասին» երկկողմանի միջկառավարական համաձայնագիր, որն իրավական հիմք կապահովի երկու երկրների մաքսային ծառայությունների միջև անմիջական համագործակցության և շփումների համար:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանը և Իսրայելի պետության ֆինանսների փոխնախարար Միկի Լեվին: Փաստաթուղթը հնարավորություն կընձեռի իրականացնել տեղեկատվության անմիջական փոխանակում, համատեղ քայլեր մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարում, կազմակերպել փորձի փոխանակում և համատեղ ուսումնական միջոցառումներ` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու առևտրային հոսքերի աճին: Ի դեպ, ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին Իսրայելից Հայաստան ներմուծման ցուցանիշը կազմել է 28.7մլն ԱՄՆ դոլար, արտահանմանը՝ 2.4մլն: Տեղի են ունեցել նաև երկկողմանի հանդիպումներ ստորագրված համաձայնագրի կիրարկման, ինչպես նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության և Իսրայելի պետության կառավարությունների միջև մաքսային ոլորտում փոխադարձ օգնության մասին համաձայնագրի բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2012թ. մայիսին, Երուսաղեմում: Իսկ 2014 թվականի նոյեմբերի 10-13-ը Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հար­կու­­մը բացա­ռելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայի նախագծի շուրջ բանակ­­ցությունների 2-րդ փուլը: Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել կոնվենցիայի բոլոր դրույթների շուրջ, ինչի արդյունքում այն նախաստորագրվել է:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031