214 ընտանիք կարող է օգտվել բնակարան ստանալու իր իրավունքից (տեսոանյութ)
tsayg.am-ը գրում է. ԲԳՎ ստանալու համար Շիրակի մարզպետարան ներկայանալու ծանուցագիրը շահառու ընտանիքին հասցվելու է փոստային բաժանմունքի միջոցով: Կառավարությունը հրապարակել է բնակբաշխման այս փուլի շահառուների թիվը՝ 444: Նրանցից 214-ը մինչ տարեվերջ կկարողանա ԲԳՎ-ով բնակարան ձեռք բերել: 1-ից 29 կետերին կբաշխվի հատկացված գումարը: 30 կետում և դրանից հետո հաշվառված ընտանիքները, որոնց փաթեթներն ևս հաստատված են, իրենց գումարները կստանան գալիք տարում: