Պայմանագրային զինծառայողը համագյուղացու հետ հափշտակել է Հաղարծնի վանքին նվիրաբերված մետաղադրամները
tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներ, 1992թ. ծնված Վալերիկ Թամամյանին եւ 1995թ. ծնված Սեւադա Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք իրար հետ նախնական համաձայնության գալով`2014թ. հունիսի 7-ին, ժամը 22-ի սահմաններում Հաղարծին վանական համալիրի հանգանակության փոսից հափշտակել են 6540 դրամ ընդհանուր արժեքով մետաղադրամներ:
Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»):
Ըստ «Դատալեքս» կայքի՝ որ Վալերիկ Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ս. Ստեփանյանը ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: