Բաժիններ՝

Շատ կարևոր գործ է արված, սա նույնիսկ ինչ-որ տեղ խիզախություն է. ԱԻՄ առաջնորդը՝ Վ. Հարությունյանի գրքի մասին

«Գիրքը մի քիչ մարդկայնացվել է, չգիտեմ՝ դրանից ավելի շահեկան է դարձել, թե ոչ, որովհետև երբ սուբյեկտիվ տարրն է ավելանում, դրանից գիտականությունը միշտ կորչում է, բայց դրա փոխարեն՝ դարձել է ավելի մարդկայնորեն ընկալելի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով իրավապաշտպան, նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանի՝ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գրքի մասին:

Նշենք, որ այսօր տեղի ունեցավ վերոհիշյալ գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է Խորհրդային տարիներին Հայաստանում ազգային-հայրենասիրական, հասարակական-քաղաքական և այլախոհական գործունեության համար դատապարտված մարդկանց անցած ճանապարհը, հուշեր նրանց մասին և նրանց նկատմամբ կայացված դատավճիռները: Այդ մարդկաց թվին է դասվում նաև Պարույր Հայրիկյանը:

Ըստ Պ. Հայրիկյանի՝ շատ կարևոր գործ է արված: Նրա բնորոշմամբ՝ «սա նույնիսկ ինչ-որ տեղ խիզախություն է»:

Խոսելով գրքի սխալների, թերությունների մասին՝ ԱԻՄ առաջնորդը նկատեց, որ սա մարդկային աշխատանք է, մանավանդ, որ ենթակայական տարրն է ավելանում. «Նույն գրքում մի տեղ նշվածէ ԱԻՄ-ը ստեղծվել է 1988 թվականին, մեկ այլ տեղ՝ 1987 թվականին: Բայց դրանք ենթակայական տարրեր են»:

Պ. Հայրիկյանի կարծիքով՝ համեմատաբար խոցելի է վերնագիրը. «Սա պետք է լիներ ոչ միայն «Այլախոհությունը Հայաստանում», այլև՝ «Այլախոհությունը և Ազգային ազատագրական պայքարը Հայաստանում», որովհետև մենք, այո, եղել ենք նաև այլախոհներ՝ սովետական բնորոշմամբ, բայց, նախևառաջ, ազգային ազատագրական պայքարի ներկայացուցիչներ ենք եղել՝ գրքում նշված մարդկանց 90 տոկոսը»,- նկատեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս