Ի գիտություն պարտադիր կուտակային վճարները ստանալու մասին դիմում ներկայացրած քաղաքացիների
Ի պատասխան վերջին շրջանում տարածվող այն շահարկումների, որ 2014 թվականի առաջին 6 ամիսների համար կատարված պարտադիր կուտակային վճարները ստանալու մասին դիմում ներկայացրած քաղաքացիների կատարած վճարներից գանձվելու է 2 տոկոս մարման վճար եւ արդյունքում քաղաքացիները ստանալու են ավելի քիչ, քան հատկացրել են, Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամը հայտնում է.
Այդ վճարի չափը սահմանվելու է յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից եւ գանձվելու դեպքում այն կիրառվելու է մասնակիցների հաշիվներում առկա միջոցների, այսինքն` կատարված հատկացումների եւ ամբողջ ժամանակահատվածում այդ միջոցների կառավարման դիմաց ստացված եկամուտների նկատմամբ:
Հետեւաբար, ինչպես ցույց է տվել արդեն իսկ այդ միջոցների կառավարման առկա ցուցանիշները, հատկացված գումարները կառավարման արդյունքում աճում են եւ ակնհայտ է, որ նույնիսկ մարման վճարի գանձման դեպքում, մինչեւ հուլիսի 1-ը կատարված պարտադիր կուտակային վճարները ստանալու մասին դիմում ներկայացրած քաղաքացիները կստանան ավելի շատ, քան հատկացրել են:
ԿՀԻԿ հիմնադրամ