Բաժիններ՝

«Չառաջարկվեց բավարար բացատրություն՝ ինչու՞ անզեն ուղղաթիռներն հայտնվեցին ադրբեջանական դիրքերին այդքան մոտ»

Ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռի խոցման վերաբերյալ «Ասպարեզին» իր տեսակետն է ներկայացրել քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Միքայել Զոլյանը:

«Ողբերգական այս միջադեպի մասին խոսելիս՝ պետք է առանձնացնել երկու կարեւոր պահ: Առաջինը. այս միջադեպը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Ալիեւի վարչակարգը գնալով ավելի ագրեսիվ է գործում, գնալով ավելի քիչ է մտածում միջազգային հանրության կարծիքի մասին: Սա բացատրվում է մի քանի գործոններով. միջազգային լարված իրավիճակ, Եվրասիական Միություն Ադրբեջանի մտնել-չմտնելու շուրջ տարվող դիվանագիտական խաղեր, ինչպես նաեւ Հայաստանի ` ոչ այնքան հաջող արտաքին քաղաքականություն: Հարցի մյուս կողմն այն է, որ մեր հասարակությանն այդպես էլ չառաջարկվեց բավարար բացատրություն, թե ինչու՞ անզեն ուղղաթիռներն հայտնվեցին ադրբեջանական դիրքերին այդքան մոտ: Ճիշտ է, ռազմական փորձագետները բացատրում են, որ նախկինում գոյություն է ունեցել լռելյայն համաձայնություն` չկրակել միմյանց օդուժի վրա, բայց պարզ չէ, թե ինչու՞ հայկական կողմն այդքան վստահ էր, որ ադրբեջանցիներն այդ համաձայնությունը չեն խախտի»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս