Բաժիններ՝

Միջին աշխատավարձն աճել է 7.8%-ով

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 166300 դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձը աճել է 7.8%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Այդ թվում, մասնավոր հատվածում աշխատավարձն աճել է 8%-ով և կազմել 195364 դրամ, իսկ պետական համակարգում՝ 7.4%-ով (145693 դրամ)։

Միևնույն ժամանակ, գնաճը (սպառողական գների ինդեքսը)  նույն ժամանակահատվածում կազմել է 2.9%։

Այսպիսով, ըստ պաշտոնական վիճակագրության, բնակչության գնողունակությունն ավելացել է 4.9%-ով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս