
Արամ Մանուկյանը՝ ժողովրդին. Չնվնվաք, բա ո՞նց գանք, ճանապարհը փակում են

Իջևանում կազմակերպված ոչ իշխանական ուժերի հերթական հանրահավաքի ժամանակ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը՝ դիմելով ժողովրդին, ասաց, թե առանց ժողովրդի քաղաքական կուսակությունները ընդամենը շատախոսներ են, «միկրոֆոն քրտնացնողներ»: Նա հայտարարեց, որ այսօր իրենք ունեք ժողովրդի կարիքը. «Ձեր կարիքը կա, ամսի 10-ից սկսելու ենք, գալու եք, եթե ոչ, ոնց որ Ռուբիկն էր ասում (նկատի ունի Ռուբեն Հակոբյանին:-168.am)՝ ես ձեզպարտադրում եմ: Ես էդ էրքը ունեմ, էդ իրավունքը ունեմ: … Եկեք՝ ձիով, ոտով, էշով, ավտոբուսով, կամքով կարևորը: Ոչ մեկդ չնվնվաք՝ փակում են, բա ո՞նց գանք, կբերենք, մենք ձեզ կօգնենք, եթե դա է պետք: Չենք մեռել»: