Բաժիններ՝

Վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել Դիլիջանի երաժշտական դպրոցը (լուսանկարներ)

Այսօր Դիլիջանում վերաբացվեց տեղի մանկական երաժշտական դպրոցը: Այն վերանորոգվել է «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Դիլիջանի զարգացման հիմնադրամի և Դիլիջանի քաղաքապետարանի աջակցությամբ: Իսկ դպրոցի վերակառուցման և կահավորման նախագիծը պլանավորել և իրականացրել են Դիլիջան համայնքի բնակիչները տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ:

Դիլիջանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դպրոցն իսկապես վերակառուցման կարիք ուներ, և սա բազմակողմանի համագործակցության շատ լավ օրինակ է. «Ինչպես տեսնում եք, կատարվել է շատ մեծ աշխատանք: Այսուհետ երեխաներն ավելի հարմար պայմաններում կիրականացնեն իրենց ուսուցումը: Պետք է նշեմ, որ մեր հիմնադրամը կարևորում է նաև քաղաքի կրթական ու մշակութային մյուս ենթակառուցվածքների զարգացումը: Սա նման նախաձեռնություններից մեկն էր, որը շարունակական բնույթ է կրելու»:

Արթուր Հակոբյանի խոսքով՝ դպրոցի վերակառուցման աշխատանքների վրա ծախսվել է մոտավորապես 55 մլն դրամ: Ըստ նրա՝ իրականացված վերջին ներդրումները դրական մեծ ազդեցություն են ունեցել քաղաքի վրա թե՛ տնտեսական և թե՛ այլ առումներով:

Dilijan, erajshtakan dproc6 Dilijan, erajshtakan dproc7 Dilijan, erajshtakan dproc Dilijan, erajshtakan dproc0 Dilijan, erajshtakan dproc5 Dilijan, erajshtakan dproc4

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031