Ռուստամ Գասպարյան. Տղաս համասեռամոլի պատճառով «զալոժնիկ» է պահվում. shamshyan.com
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գեւորգյանի որդու՝ 23-ամյա Ռոմա Գասպարյանի կալանքը, ով կալանավորվել էր համասեռամոլ տղայի բողոքի պատճառով անփոփոխ է թողնվել: Ներկա պահին հայրը համարում է, որ տղան «զալոժնիկի» կարգավիճակում է պահվում, որով միաժամանակ 2 խնդիր է լուծվում: Այս տեղեկությունը shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ Ռուստամ Գասպարյանը:
– Պարոն Գասպարյան, Ձեր որդու երկամսյա կալանքի որոշումը բողոքարկել էիք: Ի՞նչ ընթացք ստացավ:
-Վերաքննիչը կալանքի որոշումը թողեց անփոփոխ: Հիմա տղաս կարծես «զալոժնիկի» կարգավիճակում լինի. ոչ քննություն է իրականանում, ոչ հստակ բան են ասում:
-Իսկ այդ ընթացքում Դուք ինքներդ ի՞նչ պարզեցիք:
-Պարզվեց, որ այդ համասեռամոլ տղան, ով աշխատել է «Վիվասել»-ում, նախորոք ծրագրած սցենարով ցանկացել է երկրից գնալ: Անգամ աշխատավայրում աշխատանքից դուրս գալու դիմում է գրել: Սակայն դրա համար իրավապահ համակարգից որոշում է պետք եղել, որ իրեն հետապնդում են, ճնշում՝ որպես համասեռամոլի, ինչի արդյունքում այս պատմությանն է ներքաշվել եւ այսօր Հոլանդիա, թե Բելգիա է մեկնել: Այդ թղթով նաեւ այնտեղ քաղաքացիություն ձեռք կբերի, աշխատանք եւ տուն կունենա:
-Այսինքն՝ սա քաղաքական պատվեր չէ՞ր:
– Չէ, միանշանակ քաղաքական պատվեր կար: Համասեռամոլը իր անձնական խնդիրները լուծեց քաղաքական պատվերի միջոցով: Մեր իշխանությունն այդ առիթը օգտագործեց, որ տղայիս «զալոժնիկ» վերցնեն:
– Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել:
– Դեռ պահանջում եմ, որ քննությունը արագացնեն եւ գործը դատարան ուղարկեն, քանի որ տղայիս փակի տակ պահելու հիմք չունեն: Մյուս շաբաթ փորձելու եմ անձամբ մտնել դատախազի եւ մյուսների մոտ: Տեսնեմ՝ պատճառը ո՞րն է, որ մինչեւ հիմա քննություն, առերեսում չի արվում:
– Քանի որ այս ամենը քաղաքական պատվեր եք համարում, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ խոսել եք այս խնդրի շուրջ: Նա ի՞նչ է ասել:
-Այո, զրուցել եմ: Ինքն էլ գիտի, որ սա շինծու է: Ասաց, որ քննությամբ կփորձենք ապացուցել, իսկ եթե ոչ՝ մենք մեր անելիքը կանենք:
– Իսկ «անելիք» ասելով՝ ի՞նչ նկատի ուներ:
– Դե ծայրահեղ դեպքում պետք է դիմեմ Եվրոդատարան: Ճիշտ է, պետությունը շատ պարտքեր ունի, բայց թող տուգանվի: Թող մի քիչ էլ պարտք անեն էտ էրեխու պատճառով ծախսերը քաշեն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: