
ԵԽԽՎ-ի բանաձևում կան բազմաթիվ դրական տարրեր, սակայն բացասականը մշտապես ավելի տեսանելի է. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, մեկնաբանելով հոկտեմբերի 1-ին Վրաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը, հայտարարել է, որ փաստաթղթում կան բազմաթիվ դրական տարրեր, սակայն բացասականը մշտապես ավելի տեսանելի է.
«Այդ զեկույցում կան բազմաթիվ դրական տարրեր, սակայն բացասականը մշտապես ավելի տեսանելի է: Մենք ուշադիր լսում ենք Եվրոպայի Խորհրդին` որպես վրացական քաղաքականության համար շատ կարևոր մարմին:
Մենք ընտրել ենք եվրոպական ու եվրաատլանտյան զարգացման կուրս, որի շրջանակներում մենք մշտապես խորհրդակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ: Ես շնորհակալ եմ այդ խորհուրդների համար, քանի որ նրանց վերլուծությունն ու դիտարկումները մեզ տանում են դեպի ավելի բարձր չափորոշիչներ»:
Գարիբաշվիլին ափսոսանք է հայտնել, որ ԵԽԽՎ-ի տարեկան հաշվետվությունում, ուր խորհուրդներ են տրվում Ռուսաստանին, Ղրիմի խնդրի հետ, չեն հիշատակվել նաև Աբխազիան ու Ցխինվալի շրջանը: Նա հույս է հայտնել, որ հետագայում դա կուղղվի: