
Ռուսաստանը 2016 թվականին Սևաստոպոլում կտեղակայի «Դնեպր» ՌՏԿ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Սևաստոպոլում հրթիռային արձակման զգուշացման կայանը շահագործման է հանձնվելու 2016 թվականին: Այս մասին հայտարարել է Ռուաաստանի Օդա-տիեզերական պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Գոլովկոն:
Նրա խոսքերով` «Դնեպր» ՌՏԿ-ն արդիականացվելուց հետո մարտական ծառայության է վերցվելու 2016 թվականին: Գոլովկոն ընդգծել է, որ կայանը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորմամբ: Բացի այդ, պլանավորված է արդիականացնել ինժեներային, տեխնիկական ու տոխնոլոգիական համակարգերը: