Բաժիններ՝

ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանս քաղաքի պատվիրակությանը

Հոկտեմբերի 4–ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Մարլեն Մուրիեի գլխավորությամբ։

Ողջունելով պատվիրակության անդամների այցը Արցախ, Կարեն Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել ԼՂՀ և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման կապակցությամբ, նշելով, որ երկու երկրների համայնքների միջև ուղիղ կապերի հաստատումը կարևոր ներդրում է Արցախի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացման գործում։

Մարլեն Մուրիեն իր հերթին հույս է հայտնել, որ Ֆրանսիայի տարբեր համայնքների հետ ապակենտրոնացված համագործակցության հաստատումը կնպաստի ԼՂՀ կապերի ընդարձակմանը արտաքին աշխարհի հետ, ընդգծելով, որ ֆրանսիական համայնքների ներկայացուցիչները դառնում են յուրահատուկ դեսպան այսպիսի համագործակցության ընդարձակման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում գործնական համագործակցության հաստատման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս