Բաժիններ՝

Դրամի անկումը

Ինչպես և երեկ ենթադրել էինք, ամերիկյան արժույթը այսօր շեշտակի արժևորվել է հայկական դրամի նկատմամբ։ Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411.68 դրամ։ 

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում երեկ հոկտեմբերի 7-ին, գործարքներ չէին եղել։ Դոլարն առաջարկվել էր 411.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չէր գերազանցել 410.75 դրամը։ Իսկ այսօր, ինչպես տեսնում ենք, դոլար գնողները վճարել են շատ ավելի բարձր գին։ Բորսայում ընդհանուր առմամբ այսօր վաճառվել է 1.1 միլիոն դոլար։

 

Այսպիսով, բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.42%-ով կամ 1.72 դրամով։ Վերջին 4 օրվա ընթացքում ամերիկյան արժույթը թանկացել է ընդհանուր առմամբ շուրջ 5 դրամով։

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքը գինը կազմում է 411 դրամ, վաճառքինը՝ 414 դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031